‘Պաշտոնական․ Դենիս Չերիշևը տեղափոխվել է «Վալենսիա»’

1127

Ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշևն բուժզննում է անցել «Վալենսիա»-ում ու պայմանագիր կնքել։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

25-ամյա կիսապաշտպանը «Ռեալ»-ից «Վալենսիա» է տեղափոխվել վարձակալական հիմունքներով՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Իսպանիայի Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Չերիշևը խաղադաշտում անցկացրել է 33 րոպե և կատարել 1 գոլային փոխանցում։

«Վալենսիա»-ն մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում է և Չմեպիոնների լիգայի ուղեգիր ապահովող տեղից հետ է մնում 19 միավորով։

Նախորդ հոդվածը‘CNN-ն անդրադարձել է Լևոն Արոնյանին’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’