Պաշտոնական․ Պաուլու Բենտուն լքեց Հարավային Կորեայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

291

Հարավային Կորեայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչում Բրազիլիայից կրած 1։4 հաշվով պարտվելուց հետո հայտարարել է զբաղեցրեց պաշտոնից հեռանալու մասին:

«Պարզապես պետք է մտածել ապագայի մասին, և դա չի ասոցացվի Կորեայի հավաքականի հետ: Ես հենց նոր այդ մասին հայտարարեցի ֆուտբոլիստներին և Հարավային Կորեայի ֆեդերացիայի նախագահին։ Ես դրան պատրաստ էի սեպտեմբերից։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել խաղացողներին այն ամենի համար, ինչ նրանք արել են։ Նրանք տվեցին ամեն ինչ, և ես շատ ուրախ ու հպարտ էի, մարզել եմ նրանց»,- Բենտուի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:

53-ամյա մասնագետը Հարավային Կորեայի հավաքականը գլխավորում էր 2018 թվականից։ ԱԱ 2022-ի խմբային փուլում թիմը ոչ-ոքի խաղաց Ուրուգվայի հետ (0:0), պարտվեց Գանային (2:3) և հաղթեց Պորտուգալիային (2:1):

Նախորդ հոդվածըՌոնալդուն հունվարի 1-ից կներկայացնի «Ալ Նասրը»
Հաջորդ հոդվածըՕրբանը համաձայն է Ուկրաինայում հակամարտության գնի վերաբերյալ Մակրոնի գնահատականին