Պաշտոնական․ Սեմ Էլարդայսը գլխավորեց «Լիդսը»

264

Սեմ Էլարդայսը «Լիդսի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Խավի Գրասիային:

Անգլիական ակումբը հաստատել է, որ իսպանացի մասնագետը լքել է զբաղեցրած պաշտոնը։ Գրասիայի հետ միասին «Լիդսից» հեռանում են նրա մարզչական շտաբի անդամները։

Մրցաշրջանի մնացած հատվածում թիմը կղեկավարի Սեմ Էլարդայսը, որը Պրեմիեր լիգայում անցկացրել է ավելի քան 500 հանդիպում: Ներկայացնելով մարզչին՝ «Լիդսն» ընդգծել է 68-ամյա մասնագետի հարուստ փորձը ԱՊԼ-ում տեղը պահպանելու համար պայքարում։

Էլարդայսի օգնականը կլինի Կարլ Ռոբինսոնը։

Էլարդայսը «Լիդսի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հանդիպումը կանցկացնի շաբաթ՝ հյուրընկալվելով «Մանչեսթեր Սիթիին»: Նաև մրցաշրջանի վերջին հատվածում թիմը կխաղա «Վեսթ Հեմի», «Նյուքասլի» և «Տոտենհեմի» հետ:

Էլարդայսի վերջին ակումբը եղել է «Վեսթ Բրոմվիչը», որտեղից նա հեռացել է 2020/21 թթ․ մրցաշրջանի վերջում։

Հաղորդվում է, որ Էլարդայսը «Լիդսից» կստանա ավելի քան 3 միլիոն ֆունտ, եթե ակումբը խուսափի Պրեմիեր լիգայից դուրս մնալուց:

Նախորդ հոդվածըՄայիսի 3-ի երեկոյան Զելենսկին ժամանել է Նիդեռլանդներ
Հաջորդ հոդվածըՍիյյարտոն ՆԱՏՕ-ին կոչ է արել ուղիղ դիմակայության չգնալ ՌԴ-ի հետ