‘Պաշտոնական Անկարան հերքում է սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանը բացելու վերաբերյալ լուրը’

1351

Թուրքական լրատվամիջոցների տարածած լուրն այն մասին, թե այս տարվա սեպտեմբերին Թուրքիան կբացի իր սահմանները Հայաստանի հետ, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հաղորդել է АПА-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ տեղեկությունը ճիշտ չէ, և նախարարության անունից այդ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն կտրվի:

Ավելի վաղ թուրքական Taraf թերթը տեղեկություն էր տարածել այն մասին, թե սեպտեմբերին նախապատրաստվում է Հայաստանի հետ սահմանին բացել Ալիջան սահմանային անցակետը: Թերթի հրապարակման համաձայն՝ Ալիջանի անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները նախաձեռնել է վարչապետ Էրդողանը: Թերթի վարկածով՝ այդ անցակետի բացումը Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի և Հայաստանի հետ կարգավորելու նպատակ է հետապնդում: Եւ դա արդեն երկրորդ քայլն է, որ ձեռնարկում է Էրդողանը՝ 1915 թ. իրադարձությունների կապակցությամբ հայերին ցավակցություն հայտնելուց հետո: Ընդ որում՝ նշվում է, որ սահմանի բացումը կոչված է թուլացնելու ճնշումը Թուրքիայի նկատմամբ՝ հայերի Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին:

Նախորդ հոդվածը‘Հալեպում 2 հայ է վիրավորվել ‘
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյանն էլ է հույսեր կապում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ ջանքերի հետ ‘