‘Պաշտոնական. Բալոտելին վերադարձավ Ա Սերիա’

856

Սկանդալային հարձակվող Մարիո Բալոտելին կարիերան կշարունակի «Բրեշիա»-ում, տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

29-ամյա ֆուտբոլիստին, ով մինչ այդ ազատ գործակալի կարգավիճակ ուներ, 3-ամյա պայմանագիր է կնքել: Իտալացի ռմբարկուն տարեկան 1,5 մլն եվրո է վաստակելու:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Բալոտելին անցկացրել էր «Մարսել»-ում:

Ֆրանսիական թիմի կազմում նա 25 հանդիպում էր անցկացրել՝ դառնալով 8 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Հավելյալ միջոցներ՝ զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար’
Հաջորդ հոդվածը‘AP․ Վաշինգտոնը Մադուրոյի տապալման դեպքում նրա զինակիցներին երաշխիքներ տրամադրելու հարցն է քննարկում’