‘Պաշտոնական.«Բարսելոնան» պայմանգիր կկնքի Դուգլաս Պերեյրայի հետ’

1042

Բարսելոնան»  համաձայնեցրել է «Սան Պաուլուի» պաշտպան Դուգլաս Պերեյրայի տեղափոխությունը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: «Կապտանռանգույնները» 24–ամյա բրազիլացի պաշտպանի համար կվճարեն 4 միլիոն եվրո, որին կգումարվի ևս 1,5, եթե ֆուտբոլիստը մասնակցի պայամանգրով նախատեսված որոշակի քանակի խաղերի։

Նշվում է, որ շաբաթվա վերջում Դուգլասը բուժզննում կանցնի Բարսելոնայում և ակումբի հետ 5 տարվա համաձայանգիր կստորագրի։

«Սան Պաուլուի» կազմում աջ պաշտպանը վերջին երեք մրցաշրջաններում մասնակցել է 95 հանդիպան և դարձել  4 գոլի հեղինակ։

Հավելենք, որ ըստ «El Mundo Deportivo»–ի տեղեկության, բրազիլական ակումբը Դուգլասի համար 6 միլիոն եվրո էր պահանջում, բայց կատալոնացիներին հաջողվել է այն նվացենել մինչև 4+1,5–ի։ Նշվում է նաև, որ «Սան Պաուլուին» պատկանում էր խաղացողի տրանսֆերային իրավունքների 60 տոկոսը, իսկ մյուս 40 տոկոսը տնօրինում էր «Traffic» ընկերությունը։

Նախորդ հոդվածը‘Գայանեն դանակահարել է իր տուն եկած հյուրին’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’