Պաշտոնական.«Բարսելոնան» 4 տարվա պայմանագիր կնքեց Լեւանդովսկու հետ

286

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» 4 տարվա պայմանագիր կնքեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» հեռացած 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու հետ, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Տրանսֆերի համար «Բարսելոնան» վճարել է 45 միլիոն եվրո։ Հետագայում հնարավոր է նաեւ  5 միլիոն եվրո բոնուս։ Լեւանդովսկու հրաժարագինը սահմանվել է 500 միլիոն եվրո։

Լեւանդովսկին Մայամիում է միացել «Բարսելոնային», որն այս գիշեր ընկերական հանդիպում կանցկացնի ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ։

Նախորդ հոդվածըՊահանջում են անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է ձեռք բերել Նեյմարին