‘Պաշտոնական. «Բարսելոնա»-ն վերադարձրեց իր նախկին ֆուտբոլիստին’

1061

«Էյբար»-ի պաշտպան Մարկ Կուկուրեյլան վերադարձավ «Բարսելոնա», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ, «կապտանռնագույններ»-ն ակտիվացրել են 20-ամյա խաղացողի պայմանագրում առկա հատուկ կետն ու 4 մլն եվրո վճարելով՝ վերադարձրել նրան:

Նախորդ մրցաշրջանը Կուկուրելյան վարձակալական հիմունքներով անցկացրել էր «Էյբար»-ում, որից հետո կրկին պայմանագրի համաձայն՝ 2 մլն եվրոյով ակումբը գնել էր նրա ամբողջական տրանսֆերը:

Սպասվում է, որ 2019/20 մրցաշրջանում իսպանացին պարբերաբար կփոխարինի Ժորդի Ալբային կամ կտեղափոխվի այլ ակումբ՝ խաղային պրակտիկան պահպանելու նպատակով:

Հավելենք, որ նա «կապտանռնագույներ»-ի համակարգում է 2012 թվականից:

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ. Բացահայտվել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Դուք ճղճիմ մտայնության հիմնաքարն եք դնում’