‘Պաշտոնական Բաքուն արձագանքել է Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը’

1219

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պաշտոնական Բաքվի և Երևանի միջև նման լիարժեք բանակցություններն ուղղված են հիմնախնդրի կարգավորմանը և համապարփակ խաղաղարար պայմանագրի ստորագրմանը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը`մեկնաբանելով Twitter-ում ԵԱՀԿ ՄԽ ամերկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը:

Այս առնչությամբ իր կարծիքն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի պետ Էլնուր Ասլանովը, ով նշել է, որ հիշյալ հայտարարությունը պարզաբանումներ է պահանջում: «Ցավոք, նման հայտարարություններն ապակողմնորոշում են հասարակական կարծիքը»: Նա ընդգծել է, որ բանակցություններում միայն երկու կողմ կա`Ադրբեջանը և Հայաստանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցութունների լիարժեք ձևաչափի վերականգնման ցանկություն է հայտնել:

Նախորդ հոդվածը‘Ծառուկյանի ճշմարտության պահը’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում կհարգեն Գուրգեն Մարգարյանի հիշատակը’