‘Պաշտոնական. Բենզեման հեռացվել է Ֆրանսիայի հավաքականից’

1233

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պաշտոնապես հեռացվել է Ֆրանսիայի հավաքականից «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու գործի պատճառով։

 Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել լե Գրետը այսօր մամուլի ասուլիս է անցկացրել, որի ընթացքում հայտարարել է այդ որոշման մասին։ Բենզեմային մեղադրում են Վալբուենայի և շանտաժիստների միջև կապող օղակ հադիսանալու համար։ Վերջիններս փորձել են Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանից շանտաժի միջոցով դրամ շորթել՝ անձնական բնույթի տեսանյութ տարածելու սպառնալիքով։

«Կարիմ Բենզեման այլևս հասանելի չէ հավաքականի հրավերի համար։ Սա իմ անձնական որոշումն է, ես այդ մասին հաղորդել եմ Դիդյե Դեշամին։ Բենզեման չի հրավիրվի հավաքական մարտին և ընդգրկված չի լինի Եվրո-2016-ի մեր հայտացուցակում, եթե իրավիճակը չփոխվի։ Ի՞նչը կարող է փոխել իրավիճակը։ Միայն գործի փակումը»,-հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։

Նախորդ հոդվածը‘Մովսիսյանը հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ»’
Հաջորդ հոդվածը‘Բենզեմա. «Հարգում եմ ֆեդերացիայի որոշումը»’