‘Պաշտոնական. գործազրկությունը Հայաստանում մեկ տարում աճել է 3.7%’

2036

ՀՀ Զբաղվածության պետական ծառայության գործակալության կողմից գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում 2014 թվականի հունիսի 1-ին կազմել է 61.9 հազար մարդ, կամ աշխատանք փնտրողների ընդհանուր թվի 95.4%-ը: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում նշել է Գործակալության ղեկավար Արտակ Մանգասարյանը,  պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը տարեկան կտրվածքով աճել է 3.7%: Գործազուրքների ընդհանուր թվում կանայք կազմել են 44.8 հազար կամ 72.4%, իսկ երիտասարդները` 15.1 հազար կամ 24.4%:

Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 64.9 հազար մարդ, տարեկան կտրվածքով աճելով 6.5%, որտեղ կանայք կազմել են 46.6 հազար, իսկ երիտասարդները` 15.8 հազար: «Պաշտոնապես գրանցված գործազուրքների և աշխատանք փնտրողների մեջ կանանց գերակշռությունը պայմանավորված է նրանով, որ այդ կառույցներին կանայք ավելի հաճախ են դիմում, իսկ տղամարդիկ, ելնելով նրանց մտածելակերպից, հաճախ են խուսափում դիմելուց: Բացի այդ, գործակալությունը դժվարությամբ է երիտասարդներին ներգրավում գրանցվելուն»,-պարզաբանել է Մանգասարյանը: Նա նաև հավելել է, որ Գործակալությունն արձանագրել է բազմաթիվ աշխատատեղեր, որոնք երկար ժամանակ մնում են թափուր:

Նա նաև նշել է, որ 2014 թվականի մայիսին Ծառայությունն արձանագրել է ընդամենը 2148 թափուր աշխատատեղ, որից հաշվետու ամսում լրացվել է միայն 420-ը:

 

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ. Պետությունների սահմանների փոփոխությունը հնարավոր է միայն օրինական և խաղաղ գործընթացների հիման վրա’
Հաջորդ հոդվածը‘Իրաք. ալ-Մալիկին, հնարավոր է, նոր կառավարության մեջ ընդգրկի սուննիներին’