‘Պաշտոնական. Գրիզմանը հեռանում է «Ատլետիկո»-ից’

758

«Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը կլքի թիմը մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին հաղորդում է մադրիդյան գրանդի պաշտոնական կայքը:

«Սրանք հիանալի 5 տարիներ էին: Շնորհակալություն ամեն ինչի համար, դուք ընդմիշտ կմնաք իմ սրտում»,- իր վիդեոուղերձում հայտարարել է ֆրանսիացին:

Ավելի վաղ նշվում էր, որ նա կարիերան կշարունակի «Բարսելոնա»-ում: Հուլիսի 1-ից Գրիզմանի տրանֆերի հրաժարագինը 200 մլն-ից նվազելու է 120:

«Ատլետիկո»-ի կազմում, ընդհանուր առմամբ, 28-ամյա խաղացողը անցկացրել է 256 հանդիպում՝ դառնալով 133 գոլի հեղինակ:

2017/18 մրցաշրջանում թիմի հետ հաղթել է Եվրոպա լիգայում ու նվաճել ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը:

Նախորդ հոդվածը‘Արեւմտյան քաղաքագիտությունն ու Հայաստանի ձախողված անցումը. Առավոտ ‘
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով’