‘Պաշտոնական. Դորտմունդի «Բորուսիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի ‘

1093

Դորտմունդի «Բորուսիա»-ն պաշտոնապես հայտարարել է, որ թիմը նոր գլխավոր մարզիչ ունի՝ ի դեմս 53-ամյա մասնագետ Պետեր Բոշի:

Հոլանդացի մասնագետի հետ կնքվել է մինչև 2019 թվականը նախատեսված պայմանագիր:

Ավելի վաղ հաղորդվում, որ «Այաքս»-ի հետ գործող պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար դորտմունդյան ակումբը 3 միլիոն եվրո փոխհատուցում կվճարի:

2016/17 մրցաշրջանում «Այաքս»-ը՝ Բոշի գլխավորությամբ, դարձել է Հոլանդիայի առաջնության փոխչեմպիոն, իսկ Եվրոպա լիգայում հասել է մինչև եզրափակիչ, որտեղ զիջել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին (0:2): 

Հիշեցնենք, որ 2015 թվականից «Բորուսիա»-ն գլխավորում էր Թոմաս Տուխելը, որը թիմի հետ ընդամենը մեկ տիտղոս նվաճեց՝ այս տարի տիրանալով Գերմանիայի գավաթին:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ‘
Հաջորդ հոդվածը‘Ամալ Քլունին երկվորյակ է ունեցել’