‘Պաշտոնական. Մանոլասը՝ «Նապոլի»-ի ֆուտբոլիստ’

969

«Ռոմա»-ի նախկին ֆուտբոլիստ Կոստաս Մանոլասը կարիերան կշարունակի «Նապոլի»-ում, տեղեկացնում է նեապոլիտանական ակումբի պաշտոնական կայքը:

Այսօր հույն ֆուտբոլիստը բարեհաջող բուժզննում է անցել, որից հետո պաշտոնապես հայտարարվել է տրանսֆերի մասին:

Գործարքի արժեքը կազմել է 36 մլն եվրո, որից 2 մլն-ը ստանալու է անձամբ խաղացողը: 28-ամյա պաշտպանը 5-ամյա համաձայնագիր է ստորագրել՝ տարեկան 3.5 մլն եվրո աշխատավարձով:

2018/19 մրցաշրջանում հռոմեական ակումբի կազմում նա 35 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Դե Լիգտը կդառնա Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող պաշտպանը’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ»-ը գտել է Կոսյելնիին փոխարինողին’