‘Պաշտոնական. Մարկոս Պիզելին կարիերան շարունակելու է Սաուդյան Արաբիայում’

965

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին կարիերան շարունակելու է Սաուդյան Արաբիայի ՊՐՈ լիգան ներկայացնող «Ալ-Ռաեդ» ակումբում: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը, պայմանագրի մանրամասները հայտնի չեն:

«Ալ-Ռաեդը» Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնության 13 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը (ընդհանուր՝ 14 ակումբ): Նոր թիմի կազմում Մարկոսը նորամուտը կարող է նշել հունվարի 28-ին, այդ օրը «Ալ-Ռաեդը» մրցելու է «Ալ-Շաբաբ» թիմի հետ:

Հիշեցնենք՝ Մարկոս Պիզելին վերջերս էր երկկողմանի համաձայնությամբ խզել ղազախական «Ակտոբեի» հետ պայմանագիրը:

Նախորդ հոդվածը‘Շմեյխել. «Չեմ կարծում, թե «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է տիտղոս նվաճել»’
Հաջորդ հոդվածը‘Օբամեյանգը.«Վերադարձանք տուն՝ աշխատանքի իմ սիրելի 10 համարի հետ» ‘