‘Պաշտոնական. Յուրա Մովսիսյանը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում’

1289

Սպարտակը և Ռեալ Սոլթ Լեյքը համաձայնության են եկել Յուրա Մովսիսյանին վարձավճարով ամերիկյան ակումբին տալու վերաբերյալ, այնուհետև նրան գնելու հնարավորությամբ: Համաձայնությունն ուժի մեջ է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը,- տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:

Հայ ֆուտբոլիստի նորամուտը կարմրասպիտակների կազմում տեղի է ունեցել 2013-ի մարտին: Այդ ժամանակվանից ի վեր նա մասնակցել է 66 խաղի ու դարձել 27 գոլի հեղինակ:

Սպարտակը շնորհակալություն է հայտնել Մովսիսյանին թիմում անցկացրած ժամանակի համար ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Նախորդ հոդվածը‘Մահվան եւս 2 դեպք խոզի գրիպից. Պաշտոնական’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. «Ֆերգյուսոնը ֆուտբոլի Ջոն Լենոնն է»’