‘Պաշտոնական. «Չելսին» խզեց Մոուրինյուի հետ պայմանագիրը’

1467

«Չելսիի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ակումբի ղեկավարությունը փոխադարձ համաձայնությամբ խզել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ պայմանագիրը: Համաձայնագրի խզման համար «Չելսիի» ղեկավարությունը Մոուրինյուին 12 միլիոն ֆունտ փոխհատուցում է վճարելու:

Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում «Չելսին» հաղթեց Պրեմիեր լիգայում, իսկ ԱՊԼ ընթացիկ խաղարկության 16-րդ տուրից հետո զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով ընդամենը 15 միավոր:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն՝ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը Մոուրինյուի փոխարեն աշխատանքի է հրավիրելու Գուս Հիդինկին կամ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին:

Հիշեցնենք, որ Մոուրինյուն կարիերայի ընթացքում երկու անգամ է գլխավորել լոնդոնյան ակումբը՝ դառնալով Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն (3 անգամ), Անգլիայի լիգայի գավաթակիր (3) և Անգլիայի գավաթակիր

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Սիմո Հյայուհյան՝ Սպիտակ Մահը’
Հաջորդ հոդվածը‘Դավիդ դե Խեա. «Կփորձենք մրցաշրջանն ավարտել՝ ակումբի թանգարանը տիտղոսներով հարստացնելով»’