‘Պաշտոնական. Ռանիերին մրցաշրջանի վերջում կհեռանա «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից’

1029

«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին մրցաշրջանի վերջում կհեռանա թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին իտալացի մասնագետը տեղեկացրել է մամուլի ասուլիսի ընթացքում: 

Հիշեցնենք, որ 67-ամյա մարզիչն ակումբը գլխավորել էր 2019 թվականի մարտին՝ այդ պաշտոնում փոխարինելով Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյին:

Հավելենք, որ Ա Սերիայի 35 տուրից հետո «Ռոմա»-ն 59 միավորով 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: 

Նախորդ հոդվածը‘Կլոպ. Ծիծաղելի է, որ Եվրոպա լիգայի եզրափակիչն անցկացվելու է Բաքվում’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու առաջին քայլը. «Առավոտ»’