‘Պաշտոնական. Սամիր Նասրին՝ «Անդերլեխտ»-ի ֆուտբոլիստ’

1083

Սամիր Նասրին պաշտոնապես դարձավ «Անդերլեխտ»-ի ֆուտբոլիստ, տեղեկացնում է բելգիական ակումբի պաշտոնական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացի խաղացողը Բելգիա է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Նրա հետ պայմանագիր է կնքվել 1+1 ձևաչափով:

«Շատ եմ ցանկանում օգնել Վենսանին ու հաջողություններ գրանցել նոր ակումբում»,- հայտարարել է 32-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ «Անդերլեխտ»-ի գլխավոր մարզիչը Նասրիի նախկին թիմակից Վենսան Կոմպանին է: Ֆոււտբոլիստները միասին հանդես են եկել «Մանչեսթեր Սիթի»-ում:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն հանդիպել է Չինաստանի ամենահարուստ մարդու հետ’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Ֆրենկի դե Յոնգը պայմանագիր կնքեց «Բարսելոնա»-ի հետ’