‘Պաշտոնական. «Վալենսիայի» դարպասապահը տեղափոխվեց «Բարսելոնա»’

750

«Բարսելոնան» ձեռք բերեց «Վալենսիայի» դարպասապահ Նետուին։ Կատալոնական ակումբը 29-ամյա բրազիլացի խաղացողի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գինը կազմել է 26 միլիոն եվրո։ Եվս 9 միլիոն եվրո «Վալենսիան» կարող է ստանալ հնարավոր բոնուսներից։ «Բարսելոնան» պայմանագրում Նետուի տրանսֆերային գինն ամրագրել է 200 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Նետուն «Վալենսիայում» մասնակցել է 47 հանդիպման, բաց թողել 49 գոլ։

Նախորդ հոդվածը‘Թունիսում ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ը’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը և Պուտինը քննարկել են իրավիճակն Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում, Ուկրաինայում’