‘Պաշտոնական. Վարդան Մինասյանը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ’

1328

Այսօր ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: Առաջարկվեց քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը:

Գործկոմի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին ներկայացաված թեկնածության վերաբերյալ և Վարդան Մինասյանը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Նա կփոխարինի օրեր առաջ հրաժարական ներկայացրած Արթուր Պետրոսյանին:

Միևնույն ժամանակ, Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ հաստատվեց Արմեն Գյուլբուդաղյանցը: Գործկոմի նիստում քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է նաև 2009-2013 թվականներին:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Շարմազանով. Ավելի փորձառու քաղաքական գործիչ Սերժ Սարգսյանից բացի ես չեմ պատկերացնում’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Ռոմա» — «Բարսելոնա»՝ 3:0. կատալոնացիները դուրս մնացին հետագա պայքարից (տեսանյութ)’