‘Պաշտոնական տվյալներով Կիևում զոհվել է 67 մարդ’

1159

Ուկրաինայում իրավապահների և ցուցարարների միջև բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 67-ի: Ինրպես հաղորդում է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը, Կիևում շարունակվող զանգվածային անկարգությունների հետևանքով դատաբժշկական փորձաքննության է ուղարկվել 67 դի:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ 130 իրավապահներ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են: Փետրվարի 18-ից Կիևում բուժօգնություն ստանալու համար բուժհաստատություններ է դիմել 565 իրավապահ, որոնցից 410-ը հոսպիտալացվել է:

Զոհված իրավապահների թիվը հասել է 13-ի:

Հիշեցնենք, որ քիչ առաջ CNN-ը հաղորդել էր, որ այսօր Կիեւում տեղի ունեցած բախումների արդյունքում 100 մարդ է մահացել: CNN-ը՝ հղում է կատարել Մայդանի բժշկական ծառայությանը: Աղբյուրի համաձայն, օրվա ընթացքում վիրավորվել է 500 մարդ:

Նախորդ հոդվածը‘Անրի Ռենոն խոստացել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի սեզոնի շլացուցիչ բացում’
Հաջորդ հոդվածը‘Կանաչ ակտիվիստներն իրենց առաջարկներն են հնչեցրել փոքր ՀԷԿ-երի խնդիրների վերաբերյալ’