‘Պաշտոնապես բացվել է «Քարֆուրի» առաջին հիպերմարկետը Երեւանում’

1556

«Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում այսօր պաշտոնապես բացվել է ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետը:

Հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը «Քարֆուր»-ի և «Երևան մոլ»-ի միջև ստորագրվել էր դեռևս 2014թ. մայիսի 13-ին:

Հիպերմարկետի պաշտոնական բացումն արել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Քարֆուր»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալը: Միջոցառմանը մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը:

«Քարֆուր» ապրանքանիշի՝ Հայաստանում ներկայացված լինելու հարցը քննարկվում է շուրջ չորս տարի: Առաջին հիպերմարկետի բացման մասին հայտարարվում էր դեռեւս 2012-ի սեպտեմբերին: Սակայն, ըստ մամուլի հրապարակումների, «Քարֆուրի» մուտքը հայաստանյան շուկա խոընդոտում էին իշխանությանը մոտ կանգնած մենաշնորհատերերը: Հայտնի է, որ «Քարֆուրը» իր խանութներում վաճառվող ապրանքը ինքն է ներկրում: Այս քաղաքականությունը, ըստ փորձագետների, կարող էր լրջորեն խարխլել մոնոպոլիստ ներկրողների դիրքերը:

 

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն գերազանցեց Ռաուլի ռեկորդը’