‘Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով կալանավորվել են 2 օպերլիազորներ’

1317

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով նախօրեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեականհետախուզության բաժանմունքի օպերլիազորների նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրի 309-րդհոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը, Արտակ Բարսեղյանը 2012թ. հոկտեմբերի 3-ին գողություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել քաղաքացու, առանց արձանագրություն կազմելու և համապատասխան գրանցում կատարելու աշխատասենյակում բռնություն են գործադրել նրա նկատմամբ, առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Նախորդ հոդվածը‘Մեթյու Ֆելիփսը Սպիտակ տան նախասրահում ամուսնության առաջարկ է արել իր ընկերոջը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘«Ինտերի» հարձակվողը 15 րոպե անառիկ պահեց դարպասները. Տեսանյութ’