‘Պաշտոնյայի կնոջ հետ Փարիզի ամենաթանկ բուտիկներում շրջելը դիվանագետի պարտականությունների մեջ չի մտնում. Մամուլ’

2013

ՌԴ-ում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, Ռամիլ Սաֆարովի խայտառակ արտահանձնումից և էլի բազմաթիվ այլ հնչեղություն ստացած դեպքերից հետո հանրության մեջ կարծիք է ստեղծվել, որ ՀՀ դեսպանատներն անգործության են մատնված: Իսկապե՞ս այդպես է:

«Ժողովուրդ»-ի այս հարցին ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Ջոհրաբյանն ուշագրավ պատասխան է տվել.

«Իհարկե, կան նաև շատ պրոֆեսիոնալ դիվանագետներ, բայց մարդիկ դրված են այնպիսի վիճակում, երբ, օրինակ, նրանց աշխատանքից կտրում են… Եվրոպական շատ երկրների դիվանագետներ մեզ են բազմաթիվ անգամ խնդրել, որպեսզի ինչ-որ կերպ կարգավորենք հարցը, որպեսզի դիվանագետը ստիպված չլինի իր կարևոր աշխատանքը թողնել և գնալ օդանավակայան՝ ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի կնոջը դիմավորելու: Ավելին, ամբողջ օրը նրա հետ շրջել, ասենք, Փարիզի ամենաթանկ բուտիկներում: Դա լրջագույն խնդիր է»:   

Նախորդ հոդվածը‘Իշխանություններն այլևս ադեկվատ չեն. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է նկարիչ Վահրամ Հարությունյանը (Կուկ) ‘