‘Պաշտոնյան առաջարկում է գազի գները բնակիչների համար իջեցնել ԱԱՀ հարկումից հրաժարվելու ճանապարհով ‘

942

Հայաստանի բնակչությունն սպառում է ներկրվող գազի 35%-ը, սակայն, գազի սպասարկման համակարգի աշխատանքի ապահովման ծախսերի 65%-ն ընկնում է բնակչության ուսերին: Այս մասին ՀՀ խորհրդարանի նիստում այսօր հայտարարել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Խոսելով գազի գնագոյացման մեխանիզմների մասին, Նազարյանն ընդգծել է, որ ՀայՌուսգազարդի մարժան կազմում է 58 դոլար` առանց ԱԱՀ: Բնակչության համար մարժան կազմում է 108 դոլար, արդյունաբերողների համար` 31 դոլար: «Բնակչության համար ԱԱՀ կազմում է 62 դոլար, արդյունաբերողների համար` 46 դոլար: Եկեք հրաժարվենք ԱԱՀ-ից և նվազեցնենք բնակչության բեռը: ՀայՌուսգազարդի ԱԱՀ կազմում է 36 մլրդ.դրամ: Եկեք որոշենք, թե որքանով է հարմար` բյուջետային մուտքերից հրաժարվելը և բնակչության համար գազի սակագների նվազեցումը, կամ էլ  ներկայիս սակագների պահպանումը»,-ասել է Նազարյանը:

Նախորդ հոդվածը‘Նախարար. ՄՄ-ին անդամակցելու դեպքում մաքսատուրքերի ընդհանուր առավելագույն բարձրացումը կկազմի 140-145 մլն դոլար’
Հաջորդ հոդվածը‘«Արմթաբ» պլանշետները հայկական չեն և արժեն շատ ավելի էժան. Օգտատիրոջ բացահայտումը’