‘Պաշտոնյա. Գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վաղարշապատում’

1114

2012թ.  դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.1% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 3.6%-ով,  ոչ պարենային ապրանքներինը`0.4%-ով,  իսկ ծառայությունների ոլորտում սակագների հավելաճը կազմել է 0.2%: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով գնագոյացման եւ գնաճի վերաբերյալ դեկտեմբեր ամսվա տվյալները:

Նրա փոխանցմամբ՝ 2012թ.  հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.3%  միջին ամսական գնաճ, ինչը 0.1 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից (0.4%):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ.  դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 1.2-2.6% հավելաճ, ընդ որում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.3%-ով: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը դեսպանատունը ժամանակավորապես լքել է ԿԱՀ-ը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախագահը չի ստորագրելու համաներման մասին օրինագիծը’