Պաշտպանական ծախսերն աշխարհում

367

Աշխարհում պաշտպանական ծախսերն աճում են արդեն յոթերորդ տարին անընդմեջ։

Պատմության ընթացքում առաջին անգամ ռազմական ծախսերը գերազանցել են 2 տրիլիոն դոլարը՝ գրեթե 2,1 տրիլիոն, հաղորդել է SIPRI Խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը։

Ռազմական ծախսերը գնահատելիս SIPRI-ն օգտագործում է հաստատված ռազմական բյուջեների վերաբերյալ տեղեկությունները՝ համալրելով դրանք պաշտպանության և անվտանգության ուղղությամբ պետության ծախսերի վերաբերյալ տվյալներով։

2021 թ․ սպառազինության վրա ամենամեծ ծախսեր ունեցող երկրների հնգյակում են՝ ԱՄՆ-ը (801 մլրդ դոլար), Չինաստանը (293 մլրդ դոլար), Հնդկաստանը (76,6 մլրդ դոլար), Մեծ Բրիտանիան (68,4 մլրդ դոլար) և Ռուսաստանը (65,9 մլրդ դոլար)։

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի ռազմական ծախսերն աճում են երրորդ տարին անընդմեջ։ Անցյալ տարվա համեմատ՝ աճը կազմել է 2,9 %։

SIPRI-ն նշում է նաև Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայից հետո Ուկրաինայի ռազմական ծախսերի աճը․ 2014-2021 թթ․ ռազմական բյուջեն մեծացել է 72 %-ով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԵՄ-ն «խելացի պատժամիջոցներ» է նախապատրաստում
Հաջորդ հոդվածըԵԱՀԿ-ն պահանջում է ազատ արձակել իր աշխատակիցներին