‘Պաշտպանական կողմը կբողոքարկի Հրաչյա Հարությունյանի դատավճիռը’

858

Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել «ԿամԱզ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի դատավճիռը, այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

«Ես կարծում եմ, որ նման ժամկետ նշանակելով՝  դատավորն ուշադրություն է դարձրել զոհերի թվին (Հարությունյանի վարած մեքենան բախվել էր երթուղային ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ): Չգիտեմ՝ արդյո՞ք մենք կբողոքարկենք դատավճռի խստությունը, դրա վերաբերյալ որոշում կկայացնի Հարությունյանը, բայց կեղծ փաստաթղթեր օգտագործելու մասով անպայման բողոքարկելու ենք»,- փաստաբանի խոսքերն է մեջբերել ИТАР-ТАСС-ը:

Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի ՔՕ  հ.264-ով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և հ. 327-ով (կեղծ փաստաթղթեր օգտագործելը) ու դատապարտվել է վեց տարի ինն ամիս ազատազրկման: Փոխանցում է komersant.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Բանակցություններն ու իրավիճակի սրումը շփման գոտում’
Հաջորդ հոդվածը‘7-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել’