‘Պաշտպանության փոխնախարարը փորձել է կանխել մեդալի վերադարձը. Մամուլ’

1218

Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը երեկ Բաղրամյան 26-ում սպասելիս է եղել խորհրդային տարիների դիսիդենտ Մերուժան Հովհաննիսյանին, ով նախագահական նստավայր էր գնացել՝ վերադարձնելու իր ստացած «Գարեգին Նժդեհ» մեդալը:

«Հայկական ժամանակ» -ի փոխանցմամբ՝ փոխնախարարը փորձել է Մերուժանին համոզել մեդալը չվերադարձնել, գովեստի խոսքեր է ասել և անգամ առաջարկել, որ նա հայրենասիրական դասեր տա ուսանողներին:

«Նրանց համար ցանկալի Էր, որ ես մեդալը չվերադարձնեի և պարտվածի կարգավիճակով վերադառնայի: Բնականաբար, ինձ կոտրելը հեշտ չէ: Ես բացատրեցի նրանց, որ մեդալը ինձ հանձնողը (Ս.Սարգսյանը) ներկա չի, և երբ նա վերադառնա և ինձ հրավիրի իր մոտ, ես նրան կհայտնեմ մեդալը վերադարձնելու պատճառը»,- ասել է Մերուժանը և հավելել, որ իր համար նվաստացուցիչ է ընդունել մի մարդու անունը կրող մեդալ, որի ժողովուրդն այսօր տառապանքի մեջ է:

Նախորդ հոդվածը‘Տրանսպորտի գինը բարձրացվել է ապօրինի. Որոշում չկա. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Պայքարի առաջին արդյունքները. Միջքաղաքային տրանսպորտը չի թանկանա. Մամուլ’