Պաոլո Մալդինին երկարաձգել է պայմանագիրը «Միլանի» հետ

319

Իտալիայի չեմպիոն «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչեւ 2024թ․ հունիս։ Նույն ժամկետով համագործակցությունը «Միլանի» հետ երկարաձգել է նաեւ մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասարան։

«Մենք գոհ ենք անցած մրցաշրջանի արդյունքներից։ Հիմա նախագծում ենք մեր ապագան, որտեղ կլինեն շատ հաղթանակներ։ Մի փոքր ուշացել ենք տրանսֆերային շուկա դուրս գալու հարցում, բայց ամեն ինչ կշտկենք։ Ես երջանիկ եմ այստեղ»,- Մալդինիի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

«Միլանը» 10 տարում առաջին անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը՝ անցած առաջնությունում 2 միավոր գերազանցելով նախորդ տարվա չեմպիոն «Ինտերին»։

Նախորդ հոդվածըՋոնսոն․ Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար անհրաժեշտ չէ Պուտինի հեռացումը
Հաջորդ հոդվածըՖինլանդիայի նախագահը այլևս հոկեյ չի խաղա Պուտինի հետ