‘Պաուլո Դիբալայի և Ռոմելու Լուկակուի փոխանակման գործարքը կարող է վերջին պահին ձախողվել’

746

Թուրինի «Յուվենտուսի» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողներ Պաուլո Դիբալայի և Ռոմելու Լուկակուի փոխանակման գործարքը կարող է վերջին պահին ձախողվել, հաղորդում է Football Italia-ն:

Աղբյուրը նշում է, որ «Յուվենտուսի» 25-ամյա հարձակվող Պաուլո Դիբալան վստահ չէ, որ կարող է հաջող մրցելույթներ ունենալ Պրեմիեր լիգայում, նաև դժգոհ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնարկելիք մրցաշրջանում չի մասնակցելու Չեմպիոնների լիգային:

Դիբալան ցանկանում է մնալ «Յուվենտուսում» և նախամրցաշրջանային հավաքն անցկացնել ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիի գլխավորությամբ:

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Դիբալայի գործակալը մեկնել է Մանչեսթեր, որպեսզի ավարտին հասցնի արգենտինացի հարձակվողի տեղափոխության գործարքը:

Նախորդ հոդվածը‘«Գայլի որջ»․ Հիտլերի նախկին ռազմակայանը կդառնա զվարճանքների զբոսայգի’
Հաջորդ հոդվածը‘«Սովրեմեննիկի» դերասանը ութ օրվա կալանք է ստացել՝ հարբած ավտոտեսուչ խաղալու համար’