Պաուլո Դիբալան կմիանա «Ռոմային»

282

Արգենտինայի հավաքականի 28-ամյա հարձակվող Պաուլո Դիբալան կարիերան կշարունակի իտալական «Ռոմայում», հաղորդում է sport.sky.it-ը։ Դիբալան արդեն մեկնել է Պորտուգալիա, որտեղ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հավաք է անցկացնում։

Դիբալան «Ռոմայի» հետ կկնքի 3 տարվա պայմանագիր եւ կստանա տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ։

Դիբալան 2015-ին իտալական «Պալերմոյից» էր տեղափոխվել «Յուվենտուս» 32 միլիոն եվրոյի դիմաց։ Պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվել էր հունիսի 30-ին։

Նախորդ հոդվածըՀուլիսի 22-ից օդի ջերմաստիճանը կնվազի. «Արմենպրես»
Հաջորդ հոդվածը«Միլանը» երկարաձգեց պայմանագիրը Զլատան Իբրահիմովիչի հետ