‘Պապարացիները հարձակվել են Բեն Աֆֆլեքի վրա եւ վախեցրել նրա դստերը’

1067

Ամերիկյան դերասան եւ ռեժիսոր,  «Օսկարի» մրցանակակիր ԲԵն Աֆլեքը ստիպված է եղել մեծ դժվարությամբ պոկ գալ պապարացիների մի խմբից, որոնք շրջապատել են դերասդանին 4-ամյա դստեր հետ զբոսանքի ժամին:

Տեսնելով մոտ վազող լուսանկարիչներին եւ թղթակիցներին, 40-ամյա Աֆֆլեքը խնդրել է նրանց հեռու մնալ, բայց նրանք շրջապատել են դերասանին եւ նույնիսկ բղավել աղջնակի վրա: Երբ երեխան սկսել է լաց լինել, Աֆֆլեքը ավելի մեծ ուժով է սկսել հետ մղել պապարացիներին:

Լրատվամիջոցները կադրեր են տարածել, որոնցում մի ձեքով դստերը պահած Աֆֆլեքը կտրուկ շարժումներ է նանում պապարացիների ուղղությամբ: Դերասանը բացատրել է, որ ոչ ոքի չի խփել եւ չի պատրաստվել հարվածել, միայն ցանկացել է ցույց տալ, թե ինչ հեռավորության վրա պետք  է գտնվեն թղթակիցները:  

Նախորդ հոդվածը‘Նեթանյահուն լրացուցիչ ժամանակ է ստացել կառավարություն ձևավորելու համար’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Խզմալյանը` Շուշան Պետրոսյանին. Դժվար է ընդդիմադիչր չլինելը’