‘Պապուա-Նոր Գվինեայում ոստիկանությունը հրկիզումից փրկել է երկու «վհուկների»’

781

Պապուա-Նոր Գվինեայի Մաունթ-Հագեն քաղաքի ոստիկանությունը հայտնել է երկու տարեց կանանց գազազած քաղաքացիների ամբոխից փրկելու մասին: Ամբոխին կատաղեցրել էր ութամյա աղջկա մահը, որին կախարդելու մեջ նրանք մեղադրվում էին տարեց կանանց:

Ըստ BBC-ի, ոստիկանության ստորաբաժանման ղեկավար Թեդդի Թեյը տեղեկացրել է, որ երեխային, հնարավոր է, բռնաբարել են երկու կասկածյալներ, որոնք էլ ամբոխին հավատացրել են, թե աղջիկը մահացել է «կախարդանքի» հետեւանքով, եւ դրդել են ամբոխին այրել «վհուկներին»:

Նախորդ շաբաթ Մաունթ-Հագենի ոստիկանությանը չի հաջողվել հաշվեհարդարից փրկել մեկ այլ «վհուկի»՝ 20-ամյա Կեպարի Լենիատուին: 

Կախարդանքին հավատալը մինչ օրս բավական տարածված է Պապուա-Նոր Գվինեայի բնակիչների շրջանում: Ոստիկանությունը պարբերաբար կոչ է անում մարդկանց զերծ մնալ ինքնադատաստանի դեպքերից:

 

 

Նախորդ հոդվածը‘Պետեր Շմեյխել. «Մանչեսթեր Յունայթեդի» համար «Ռեալն» ավելի հարմար մրցակից է, քան «Շախտյորը»’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստների վճռաբեկ բողոքը կներկայացվի Վճռաբեկ դատարան’