Պասեչնիկ․ Ցնծությամբ են դիմավորում ՌԴ ուժերին

795

Ազատագրված տարածքների բնակիչների մեծամասնությունը Լուգանսկի ժողովրդական հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինվորականներին դիմավորում է որպես ազատարարների, ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

«Մարդկանց մեծ մասը, բնականաբար, մեզ ընդունում է որպես ազատարարների, արցունքն աչքերին, բոլորը փորձում են անձամբ շնորհակալություն հայտնել զինվորներին։ Շատերը փողոց են դուրս գալիս, փաթաթվում են զինվորներին, ասում, որ սպասում էին այս ազատագրմանը»,- ասել է Պասեչնիկը։

Այնուհանդերձ, նա ուշադրություն է հրավիրել, որ ոմանք թերահավատորեն են վերաբերվում իրադրությանը։ Պասեչնիկի կարծիքով՝ ուկրաինական քարոզչությունը ութ տարի շարունակ աշխատել է՝ առանց ձեռքերը ծալելու։ «Ուկրաինայում ատելություն է քարոզվել ռուսական ամեն ինչի հանդեպ՝ լեզվի, մշակույթի, ժողովրդի և ամբողջ Ռուսաստանի։ Ցավոք, այդքան կարճ ժամանակում Կիևին և ԱՄՆ-ին հաջողվել է մի ամբողջ սերունդ դաստիարակել, կարելի է նույնիսկ ասել՝ նացիոնալիստների մի ամբողջ ազգ»,- ասել է Պասեչնիկը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնտոնիո Ռյուդիգերը բուժզննում է անցել «Ռեալի» համար
Հաջորդ հոդվածըԴԺՀ-ն սեփական առևտրային նավատորմը կունենա