‘Պատահարի հետեւանքով տուժել է ԻԻՀ քաղաքացի ‘

753

Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.17-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել թվով մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164 կմ-ի մոտակայքում «Պրոտոն Վիրա» մակնիշի 27 B 97010 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Նասիր Խեյռի, ծնվ. 1957թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն: Հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման աշխատանքներ:
Նշենք, որ սա այս օրերին ԻԻՀ քաղաքացիների մասնակցությամբ արդեն երկրորդ ճանապարհային պատահարն է:  

Նախորդ հոդվածը‘Արմեն Դանիելյանն այլեւս գլխավոր դատախազի տեղակալ չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Սարոյանը դեմ չէ, որ Ղարաբաղը, իսկ հետո` նաեւ ողջ Հայաստանը, միանան Ռուսաստանին’