‘Պատահար Աշտարակ-Ապարան ճանապարհին’

763

Սեպտեմբերի 3-ին, ժամը 02.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Հաղորդում է ԱԻՆ-ը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԴԱՎ» մակնիշի KZ910VT02 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ` 1962թ. ծնված Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Տուրսինբայ Կուլբաևի Նակիբեկովը տեղում զոհվել է: Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից:

Նախորդ հոդվածը‘«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից». Հանուն Փակ շուկայի վերականգնման պայքարը շարունակվում է’
Հաջորդ հոդվածը‘Պետրոս Ղազարյան. Ալեքսանյանը առանց վերևի դաբրոյի նման բան չէր անի’