‘Պատահար. Մեքենան բախվել է տրակտորին’

739

Սեպտեմբերի 3-ին, ժամը 21.37-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Էջմիածին – Մարգարա ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «ՎԱԶ-2101» մակնիշի 90AV077 պ/հ ավտոմեքենան բախվել է «Տրակտոր» մակնիիշի E302 պ/հ ավտոմեքենային, ինչից «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորակը:
Հրշեջ – փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Բ. Շ.-ին (1992 թ.), իսկ վարորդ Վ. Գ.-ին (1991թ.), ուղևորներ` Ս. Բ.-ին (1992 թ.) և Ն. Է.-ն (1992 թ.), դուրս են բերվել տեղի ուժերով:
Տուժածները տեղափոխվել են Էջմիածին քաղաքի ԲԿ, այնուհետև` Երևան քաղաքի «Մալաթիա» ԲԿ, բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հաղորդում է ԱԻՆ-ը:

Նախորդ հոդվածը‘Հենց հերթը հասավ Տիգրան Առաքելյանին՝ ՀՅԴ-ն անհետացավ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Տարոնիկում Տարոն չի լինի. Մամուլ’