‘Պատահար Մյասնիկյան պողոտայում ‘

1231

ԱԻՆ-ը հայտնում է, որ երեկ, ժամը 23.54-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են 1985 թ. ծնված Ա. Գ.-ի վարած «Կրայսլեր» մակնիշի 90 AM 101 պետհամարանիշի և 1977 թ. ծնված Վ. Ս.-ի վարած «Տոյոտա» մակնիշի 78 CC 778 պետհամարանիշի ավտոմեքենաները, այնուհետև «Կրայսլեր» մակնիշի ավտեմքենան բախվել է գովազդային վահանակին:
ՃՏՊ-ի հետևանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Ս.-ն տեղափոխվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն, համապատասխան բուժօգնություն ստանալով դուրս է գրվել:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն սպասվում’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանի որդին ազատ է արձակվել’