‘Պատահար ՌԴ-ում. 5 հայ մահացել է, 3-ը տեղափոխվել են հիվանդանոց’

1471

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր ժամը 19.07-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Մ-5 դաշնային ավտոճանապարհի 785-րդ կմ-ում Ուլյանովսկի տարածաշրջանի Բոլշոյ Չիրկլեյ շրջանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Իվեկո» մակնիշի բեռնատարը և «Լեքսուս» մակնիշի 34 AC 818 պ/հ ավտոմեքենան, ինչից տեղում մահացել են ՀՀ քաղաքացիներ Անի (ծնվ.1991 թ.), Արսեն (ծնվ.1957 թ.), Հմայակ (ծնվ.1989 թ.), Ազատ Թովմասյանները (ծնվ.1988թ.) և Ազոկիկ Ավանեսյանը (ծնվ.1959թ.), իսկ տուժածներ Հասմիկ (ծնվ.1996 թ.), Արսեն (ծնվ.2011 թ.), Արմեն Թովմասյանները (ծնվ.2012թ.) և Հասմիկ Ավանեսյանը (ծնվ.1994թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նիկոլաևսկի շրջանի կենտրոնական ԲԿ,  որտեղ Հասմիկ Ավանեսյանը մահացել է, իսկ Արսեն և Արմեն Թովմասյանների առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Հասմիկ Թովմասյանինը` բավարար: 

Նախորդ հոդվածը‘Boeing ինքնաթիռը վթարի է ենթարկվել Դոնեցկի շրջանում. մոտ 300 մարդ զոհվել է’
Հաջորդ հոդվածը‘«ԷԼԼԱ» գիշերային ակումբում «ախրաննիկները» ծեծելով սպանել են ազատամարտիկի. «Հրապարակ»’