‘Պատահար Վրաստանում. Տուժել են ՀՀ 4 քաղաքացիներ, 3-ը՝ երեխա ‘

925

ԱԻՆ-ը հայտնում է, որ հուլիսի 25-ին, ժամը 12.15-ին, ահազանգ է ստացվել, որ ժամը 10.56-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին` Ատլիովսկի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

ՀՀ Բավրայի անցակետ են մեկնել Ամասիայի ՀՓՋ-ից երկու հրշեջ-փրկարարներ և մեկ շտապօգնության բրիգադ:

Դեռևս չբացահատված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի 26 OS 919 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Արդյունքում  Նինոծմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ` 2009 թ. ծնված Լ. Կարապետյանը, 2001 թ. ծնված Ռ. Կարապետյանը և 1989 թ. ծնված Հ. Դավթյանը, որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ 2004 թ. ծնված Մ. Կարապետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, և անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

                                                                                                                                                                                             

Նախորդ հոդվածը‘Չեմ վճարելու 150 դրամ, օր 6-րդ. լուսանկարներ’
Հաջորդ հոդվածը‘«Kicker». 2022-ի աշխարհի առաջնությունը, հնարավոր է, կանցկացվի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին’