‘Պատասխանատուն Սերժ Սարգսյանն է. Կարծիքներ Արտակ Խաչատրյանի դեմ կատարված բռնության մասին ‘

2083

Առաքելություն կուսակցության վարչության անդամ Մեսրոպ Առաքելյանը iLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնությանը` դատապարտեց միջադեպը: «Դատապարտում ենք Արտակ Խաչատրյանի նկատմամբկատարված բռնությունը։ Օրը ցերեկով քաղաքի կենտրոնում հասարակական քաղաքական հայացքների համար մարդու առևանգումը ևդաժան ծեծի ենթարկելը վերջին ամիսներին նմանօրինակ դեպքերի շղթայի մի մասն է։ Նպատակը մեկն է՝ լկտի հանցագործություններիմիջոցով փորձել լռեցնել պայքարը իշխանությունների ապօրինությունների դեմ»,- ասաց նա:

Իսկ ահա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, բնականաբար, «չի կիսում» այն տեսակետը, որ Արտակ Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնությունների հետեւում կանգնած են իշխանությունները: «Իշխանությունների հասցեին մեղադրանքներն անհեթեթություն են: Մենք մշտապես դատապարտել ենք ննման երեւույթները, բռնությունները մեզ համար ընդունելի չեն:Կարծում եմ՝ արձագանքը կլինի համարժեք եւ իրավապահները արագ կբացահայտեն եղելությունը, եւ մենք բոլորս կիմանանքիրականությունը»,- ասաց նա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Նաիրա Կարապետյանն էլ` անդրադառնալով այդ բռնություններին, ասաց, թե չի կարող ենթադրություններ անել, թե ովքեր են կանգնած միջադեպի թիկունքում: «Սակայն, միանշանակ` դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում։ Հուսով եմ, մեղավորները կբացահայտվեն և կպատժվեն օրենքի ողջխստությամբ»,- նշեց նա:

Հայ ազգային Կոնգրեսի վարչության անդամ Արեգ Գեւորգյանն էլ պնդում է.  Արտակ Խաչատրյանի առեւանգման եւ նրա նկատմամբ կիրառված բռնությունների ողջ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Մեզ հետ զրույցում, մեկնաբանելով այդ փաստը` Գեւորգյանը նշեց. «Այդ առևանգումների, առևանգման փորձերի, գողությունների, ծեծերի, հարձակումների միակ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Եւ բոլոր նրանք, ովքեր փորձում են այլ մեղավորներ գտնել կամ՝ չափազանց միամիտ են, կամ՝ պարզապես ստանձնել են ռեժիմի փաստաբանի դերը»:

Zham.am-ի հետ զրույցում Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ Կոնգրեսը խստորեն դատապարտում է ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի վրա տեղի ունեցած հարձակումը։ Նա նաև նշել է, որ ՀԱԿ-ն առաջիկայում հանդես կտա դատապարտող հայտարարությունով։

— Սա ռեժիմի հերթական զազրելի արարքն է հանցագործությունների, բռնությունների շղթայում, որը ցույց է տալիս, որ ռեժիմը սպառված է․ բոլոր սպառված ռեժիմները հոգեվարքի շրջանում դիմում են նման բռնությունների, — ասել է Լևոն Զուրաբյանը։

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի միջադեպին, մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ դա Հայաստանում ամենաթողության հետեւանք է: «Վերջին ամիսներին տեղի ունեցած բռնությունները ցույց են տալիս, որ իշխանություններն այլեւս որեւէ ռեսուրս չունեն, բացի ահաբեկչությունից: Ու հիմա իշխանությունները նման մեթոդներով փորձում են ահաբեկել հասարակությանը՝ կանխելու համար առաջիկայում սպասվող բողոքի ալիքը: Բայց պետք է հիասթափեցնեմ նրանց, ասելով, որ այդ «կանխարգելիչ միջոցառումները» վաղուց սպառել են իրենց, եւ ժողովրդին այլեւս ահաբեկել, ժողովրդի տրամադրությունների վրա ազդել հնարավոր չէ»:

Նախորդ հոդվածը‘Խելք պետք չէ՞. Հովիկ Աբրահամյանը երկու տողն անգամ կարդում է թղթից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Խաչատրյանը վիրահատվել է (լրացված)’