‘Պատգամավորական հարցում վարչապետին. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շարունակու՞մ է կատարել մարզպետի լիազորությունները’

2083

ԱԺ ‹‹Ժառանգություն›› խմբակցության քարտուղար, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը պատգամավորական հարցում է ուղարեկլ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Պատգամավորը մի շարք հարցեր է ուղղել վարչապետին կապված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Դիմումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

04 հունիսի 2013

ԺԽ-Ե-150/13

Պարոն Տիգրան Սարգսյանին

ՀՀ վարչապետ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Պատգամավորական հարցում

Հարգելի պարոն Սարգսյան,

Սույն թվականի հունիսի 1-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներից տեղում մահացած Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանի և նրա եղբորը՝ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանին ծանր հրազենային վնասվածքներ պատճառելու հետևանքով 03.06.2013 թվականին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը http://syunik.gov.am/ կայք-էջում հանդես է եկել հետևյալ հատարարությամբ` «Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»: Մանրամասները՝ տես այստեղ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով՝ խնդրում եմ հնարավորինս շտապ տրամադրել պատասխան հետևյալ հարցերի վերաբերյալ.

1. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շարունակում է կատարել մարզպետի լիազորությունները, թե ոչ:

2. Վերադաս մարմնից ստացած թույլտվության մասին Դուք տեղեկացված եք, թե ոչ, եթե այո, ապա որ վերադաս մարմնի մասին է հայտարարում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և որոնք են այդ թույլտվության իրավական հիմքերը:

3. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գտնվում է արձակուրդի մեջ, թե ոչ:

4. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատանքից բացակայելու հիմքերի մասին, որևէ փաստաթուղթ ներկայացրել է, թե ոչ, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել փաստաթղթի պատճեն:

5. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատման մասին կառավարության որոշում առկա է, թե ոչ, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել որոշման պատճեն:

6. ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատման մասին կառավարության որոշում եթե առկա է, ապա այն, համաձայն ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի, ուղարկվել է վավերցաման, թե ոչ:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի նախկին վարչապետին կառաջադրվի ևս մեկ մեղադրանք’
Հաջորդ հոդվածը‘Հարուցվել է քրեական գործ՝ վարկային կազմակերպության տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու փաստերի առթիվ’