Պատգամավորները պաշտպանել են նախագահի իմպիչմենտը

484

Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատը քվեարկել է երկրի նախագահ Սեբաստիան Պինյերայի իմպիչմենտի օգտին։ Վերջնական որոշումն այժմ կայացնելու է Սենատը։

«Պանդորայի դոսիեի» փաստաթղթերի հիման վրա կոռուպցիայի կասկածանքի պատճառով Պինյերային սահմանադրական մեղադրանք ներկայացնելու օգտին քվեարկել է  նախագահի հրաժարականի առաջարկը պաշտպանելու համար անհրաժեշտ նվազագույն թվով՝ 78 պատգամավոր։ Դեմ է քվեարկել 67 օրենսդիր, երեքը ձեռնպահ են մնացել։

Պինյերայի նախագահական ժամկետն ավարտվում է 2022 թ․ մարտի 11-ին։

Նոյեմբերի 21-ին երկրում կանցկացվեն պետության նոր ղեկավարի ընտրություններ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՄ-ն կասեցրել է պարզեցված վիզային ռեժիմը
Հաջորդ հոդվածըThe Best մրցանակաբաշխությունը՝ հունվարի 17-ին