‘Պատգամավորներ. Շանթը քաղհալածյալ է, սահմանված պատժամիջոցը՝ անընդունելի’

1363

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողները հետաքրքրվել են Շանթ Հարությունյանի գործով: Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող՝ Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ մեղադրող Գեւորգ Գեւորգյանը առաջարկեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին ազատազրկել 7 տարի ժամկետով: Պատասխանելով լրագրողների հարցին՝ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել է, որ Շանթ Հարությունյանը քաղհալածյալ է, իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենց համար հասկանալի ու ընդունելի չէ այն պատժաչափը, որը պահանջել է դատախազը: 

Նախորդ հոդվածը‘Նախագահականին «հուզում է» թմրամիջոցներից կախվածների թվի աճը ‘
Հաջորդ հոդվածը‘Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը դատապարտել է ԼՂ-ի և ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան ‘