‘Պատգամավոր. ԲՀԿ-ում նախատեսվում են որոշակի կառուցվածքային և կառավարման մեխանիզմների փոփոխություններ’

873

«Առաջիկայում տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Նախատեսվում են որոշակի կառուցվածքային և կառավարման մեխանիզմների փոփոխություններ` կուսակցությունը պետք է դառնա էլ ավելի դինամիկ, ունենա մարդկանց, ամենատարբեր սոցիալական խմբերի ամենօրյա խնդիրներին արձագանքելու և լուծումներ տալու գործուն մեխանիզմներ»,- այդ մասին Ա1+-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ «նման տասնյակ հարցերի համակարգումից էլ ձևավորվում է կուսակցության քաղաքական օրակարգը` լայն կոնսոլիդացիոն հնարավորություններով»: «Երբ դու պատրաստվում ես իշխանության, դու պետք է առավելագույնս համահունչ լինես ժողովրդի և հասարակության իրական խնդիրներին: Վստահ եմ` հենց համագումարում կլինի Գ. Ծառուկյանի ծրագրային ելույթը, որտեղ թե՛ կհնչեն կուտակված հարցերի պատասխանները, թե՛ կարվեն նոր հարցադրումներ»,- ասել է Հովհաննիսյանը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Ժիրինովսկին ՌԼԴԿ անդամներին արգելել է սեքսով զբաղվել տարին չորս անգամից ավելի’