‘Պատգամավոր. Մուրացկան չդառնալու համար հարակավոր է նորմալ աշխատել’

897

Հայաստանի կառավարությունն ուղղակի ձեռ է առնում ինչպես երկրի խորհրդարանին, այնպես էլ սեփական ժողովրդին, այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը` խոսելով վավերացման ներկայացված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի 20%-ի առքուվաճառքի վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագրի մասին:

Ինչպես նշել է պատգամավորը, անհասկանալի է, թե ով է $300 մլն պարտք կուտակել: «Մուրացկան չդառնալու համար հարակավոր է նորմալ աշխատել»,- հայտարարել է պատգամավորը: Նա հավելել է, որ վաղը նույնքան հեշտությամբ կառավարությունը նոր պարտքեր կկուտակի և որպես փոխհատուցում կառաջարկի 10 հազար քմ տարածք`հավաստիացնելով, որ խոսքը վերաբերում է շահավետ գործարքին:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի շրջանակներում տեղի ունեցավ ՀայՌուսգազարդի բաժնտոմերի 20%-ը ռուսական «Գազպրոմին» վաճառելու գործարք, ինչի արդյունքում «ՀայՌուսգազարդը» դարձավ «Գազպրոմի» դուստր ընկերությունը:

 

Նախորդ հոդվածը‘Հրայր Թովմասյանը չի ցանկացել մեկնաբանել Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի վերաբերյալ ՍԴ որոշումը’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն չի կարող որեւէ կերպ մասնակից լինել մի համաձայնագրի վավերացմանը, որն ուղղակի հարված է ՀՀ ինքիշխանությանը. Տեսանյութ’