‘Պատգամավոր. Պաշտոնայներին կարող եմ առաջարկել փոխել վարդագույն ակնոցները ‘

1734

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխանական խոսնակները մի բան լավ են սովորել և ամեն օր դա կրկնում են, որ արտահերթ ընտրությունների կարիք չկա և իրենք այդ պահը չեն տեսնում: Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս են տասնյակ հազարավոր մարդիկ դա տեսնում ազատության հրապարակում, հարյուր հազարավոր մեր քաղաքացիները տեսնում մարզերում և Սփյուռքում, իսկ իշխանական աշխատասենյակներում ծվարած և իրենց քաղաքական էլիտա համարող մարդիկ դա չեն տեսնում: Տվյալ պաշտոնայներին կարող եմ առաջարկել վարդագույն ակնոցները փոխել ու կիրառել նորագույն մեթոդ՝ 3D ակնոցներ, ասում են դրանցով ամեն ինչ շատ ավելի լավ և բնական է երևում»:

 

Նախորդ հոդվածը‘«241 մլն ֆունտ այս թիմի համա՞ր: Հուսով եմ՝ «Յունայթեդի» ղեկավարները կտրոնը դեն չեն նետել»’
Հաջորդ հոդվածը‘Երբ սկզբունքը դառնում է ապրանք’