‘Պատգամավոր. Սարյան փողոցում երեկ համազգեստ կրող բոլոր անձինք պետք է խստագույնս պատժվեն ‘

1679

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Սարյան փողոցի երեկվա դեպքերը մեզ ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ՀՀ քաղաքացին չունի իր կամքն ազատորեն արտահայտելու իրական մեխանիզմներ: Օրենքները միայն գրված են թղթի վրա, բայց դե ֆակտո քաղաքացին ունի միայն պարտականություններ, իսկ երբ հերթը հասնում է իրավունքներին, այստեղ առկա է միայն իշխանության իրավունքը, որը կարծես թե չի էլ գիտակցում, որ ունի նաև պարտականություններ: Անշուշտ, ոչ մի լավ բան չի կարելի սպասել, երբ միայն փողոցում կանգնելու և ինչ որ բան պահանջելու համար կարող են յուրաքանչյուրիս բերման ենթարկել, ծեծել, կամ նսեմացնել: Հայաստանը պարտավոր է գնալ միայն ու միայն ժողովրդավարացման ճանապարհով: Ես դատապարտում եմ ոստիկանների երեկվա պահվածքը և կարծում եմ, որ Սարյան փողոցում երեկ համազգեստ կրող բոլոր անձինք ոստիկանի՝ իրենց լիազորություններից դուրս գործելու համար պետք է խստագույնս պատժվեն, ընդհուպ մինչև համակարգից հեռացում»: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ռուսական ռազմակայանում կտեղադրվի Կալաշնիկովի արձանը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում «Ապարան» խմելու ջրում նորմատիվը գերազանցող նյութեր են հայտնաբերվել’